
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, հայտնում է Դարչիաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Նշվում է, որ հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, որը հաջողությամբ զարգանում է բազմաթիվ ուղղություններով և առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում երկու երկրների հարաբերությունների խորացման և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։
Տեղեկության համաձայն՝ նախարարները դրական են գնահատել Վրաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի հարաբերությունների ակտիվացումը։