
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Գերմանիայի և Վրաստանի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։
Մինչ այդ, Անալենա Բերբոկի և Իլիա Դարչիաշվիլիի միջև տեղի է ունեցել դեմ առ դեմ հանդիպում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստանում։ Այցի շրջանակներում նա կհանդիպի նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Տեղեկության համաձայն՝ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կայցելի նաև շփման գիծ՝ տեղում ծանոթանալու առկա իրավիճակին։