
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Վարչապետի հետ հանդիպումից հետո Դանիելսոնը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նախագահի հանդիպումից հետո Կրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ այսօր տեղի կունենա Վրաստանի իշխանության և ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հանդիպումը:
Հիշեցնենք, որ Կրիստիան Դանիելսոնը երեկ՝ մարտի 28-ին արդեն հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների և նրանց հետ քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները: