Դանիել Մումլաձեին և Գուրամ Խուտաշվիլիին դատարանը թողեց կալանքի տակ

Եվրոպամետ ցույցերի ընթացքում ձերբակալված Դանիել Մումլաձեն և Գուրամ Խուտաշվիլին, դատավոր Լելա Կալիչենկոյի վճռով, կշարունակեն կալանավորված մնալ:

Նրանք մեղադրվում են Ռուսթավելիի պողոտայի տեսախցիկները վնասելու համար։

Դատախազ Թամար Յակոբիձեն միջնորդել է պահպանել կալանքը։ Նա մատնանշել է երկու վտանգ՝ նոր հանցագործություններ կատարելու և փախուստի վտանգներ։ Ըստ նրա` երկու ամբաստանյալները վնասել են 14 տեսախցիկ։

Դանիել Մումլաձեի փաստաբանը դատարանին միջնորդել էր 3000 լարի գրավ սահմանել։

Տեսախցիկները վնասելու համար ձերբակալվածներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: