
Դանիայի Թագավորությունը Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցանկում: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, վերոնշյալ որոշումը կայացրել են Դանիայի ներգաղթի ծառայությունը, Դանիայի Թագավորության ազգային ոստիկանությունն ու Դանիայի փախստականների խորհուրդը:
«Դանիայի կողմից ընդունված որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության տեսանկյունից առկա դրական միջավայրը, քաղաքական կայունությունն ու տնտեսական զարգացումը, ինչն ընդունվում է մեր գործընկերների կողմից: Դանիայի Թագավորության կողմից Վրաստանը անվտանգ երկրների ցանկում ներառելու արդյունքում դանիական կողմը Վրաստանի քաղաքացիների՝ ապաստան խնդրելու հայցերը քննարկելու է արագացված կերպով և չի բավարարելու»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նշված որոշումը ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 21-ից: