
Այսօրվանից՝ մարտի 31-ից, Վրաստանում ժամանակավորապես դադարեցվում է տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը: Վրաստանի ազգային բանկի տեղեկատվությամբ, որոշումը ընդունել է երկրի կառավարությունը կորոնավիրուսի տարածման մասշտաբի սահմանափակման նպատակով:
Ազգային բանկի տեղեկատվությամբ, հեռավար ռեժիմով աշխատանքը կարող են շարունակել կոմերցիոն բանկերը, միկրոֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև անդադար ռեժիմով կաշխատեն բանկոմատները:
Սահմանափակ պայմաններում բնակչությունը հնարավորություն ունի շարունակաբար ստանալ ֆինանսական ծառայություններ, այդ թվում կանխիկի անխափան մատակարարում, ցանկացած տեսակի վճարումների իրականացում, վարկային և ավանդային ծառայություններ:
Հիշեցնենք, այսօրվանից Վրաստանի ողջ տարածքում գործում է կարանտինային ռեժիմ, գործում են մի շարք սահմանափակումներ: