Դադարեցրեք այս բռնաճնշումները, քանի դեռ ուշ չէ. ոչ ոք չի կարող խուսափել անձնական պատասխանատվությունից, Facebook-ում գրել է նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան։
Նրա խոսքով, ռեժիմի հիմնական թիրախը երիտասարդներն են, նրանք՝ ովքեր պայքարում են Վրաստանի ժողովրդավարական, եվրոպական ապագայի համար։
«Երեկ և այսօր Բաթումիում ձերբակալվել են մեր թիմի երիտասարդները՝ Մաթեն և Էլիզբարը։ Բերման են ենթարկվել նաև այլ երիտասարդներ ու լրագրողներ։ Ազատություն բոլոր ապօրինի ազատարկվածներին», — գրել է Գախարիան և նոր ընտրություններ նշանակելու կոչ արել: