Դադարեցնում եմ հացադուլն ուղիղ 7 օրով. Չիկվաիձե

Անազատության մեջ գտնվող գործարար Գիորգի Չիկվաիձեն հայտարարել է, որ դադարեցնում է 30-օրյա հացադուլը։ Սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ նա նշել է, որ այս որոշումը կայացրել է, որպեսզի քրեակատարողական ծառայությունը արդարացում չունենա ապրիլի 17-ին նշանակված նիստին իր ներկա չլինելու համար։

Չիկվաիձեն նախորդ դատական ​​նիստին ներկա չի եղել, իսկ Քրեակատարողական հիմնարկի դիրքորոշումն այն է եղել, որ առողջական վիճակի պատճառով նրա տեղափոխումն անհնար է։ Չիկվաիձեն էլ իր հերթին նշել է, որ իրեն չեն տարել դատավարությանը մասնակցելու, որպեսզի հասարակությունը չտեսնի իր վիճակը։

Այսօր տարածված հայտարարության մեջ Չիկվաիձեն ասել է, որ իր ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է շարժման և տեսողության համար, վնասված է։

«Շատ շնորհակալ եմ քաղբանտարկյալների մայրերին աջակցության համար: Նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ խնդրել են դադարեցնել հացադուլը: Ես հաշվի եմ առնում բոլորի խնդրանքը և դադարեցնում եմ հացադուլս ուղիղ 7 օրով՝ 30-օրյա հացադուլից հետո»,- գրել է Չիկվաիձեն:

Չիկվաիձեն ձերբակալվել է մարտի 11-ին՝ հենց Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում: Ուշագրավ է, որ Չիկվաիձեն մարտի 10-ին վստահ էր, որ իրեն մարտի 11-ին ձերբակալելու են։