«Դա առաջին քայլն է». Կրամոնը՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչի մասին

Եվրախորհրդարանական Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը,:

«Սա կարևոր նորություն է Վրաստանից, բայց դա միայն առաջին քայլն է»,- գրել է Կրամոնը:

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ասել է, որ դա վերջնական հաղթանակը չէ` հաղթանակի սկիզբն է։

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ Կրեմլը նահանջել է՝ օրինագծերը կդնեն դարակը, իշխանությունների դեմքը բացված է՝ դարանակալված են, պահ են փնտրում Վրաստանին եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրումից հեռացնելու համար:

Խորհրդարանի կանոնակարգում սահմանված չէ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի հետկանչը. իրավաբան