
Միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ, ապագա ծրագրերի մասին խոսելու է այսօր՝ աջակիցների հետ հավաքի ժամանակ:
Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի Սաակաշվիլիի հայտարարության մասին, Վաշաձեն պատասխանել է.
«Ես, առաջին հերթին, իմ կնոջ, աղջկաս ու այս մարդկանց թիմակիցն եմ: Այն որոշումը, որը կոլեկտիվ չի ընդունվել և չի հայտարարվել այս ամբիոնից, այս շտաբում, ընդամենը մեկ մարդու անձնական կարծիք է»:
Գրիգոլ Վաշաձեն իր աջակիցներին կոչ է արել ժամը 18:00 –ին հավաքվել ֆիլհարմոնիայի շենքի հարակից տարածքում։
Նշենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական տվյալները հայտնի դառնալուց հետո, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիական անհնազանդության կոչ էր արել և հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: