
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Սոխումիում և Ցխինվալիում նոր արյունալի պատերազմ «կարող են որոնել Արեստովիչը, Սաակաշվիլին և մյուսները, բայց դա պետք է բացառել»։
Ըստ Կոբախիձեի՝ Աբխազիայի պատերազմից 30 տարի անց սա կլինի ամենամեծ հանցագործությունը Վրաստանի պատմության, վրաց ժողովրդի և ապագա սերունդների դեմ։
Իշխող կուսակցությունն արձագանքել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի մեկնաբանությանը, թե «սա Աբխազիան և Հարավային Օսիան դեօկուպացնելու պատմական հնարավորություն է»։
Կոբախիձեի խոսքով՝ «աա պաշտոնական Կիևի դիրքորոշումն է»:
«Հայտարարության մեջ, որ Վրաստանը պետք է վերադառնա Ցխինվալի և Սոխումի, երկու բան է կարևոր՝ առաջինը, ընդհանուր առմամբ, թե ինչ տեսական հետևանքներ կունենա ցանկացած պատերազմ Վրաստանի համար։ Երկրորդը, երբ խոսքը վերաբերում է Սոխումիի և Ցխինվալիի ռազմական վերադարձին, եթե տեսականորեն նման բան տեղի ունենա, ապա պետք է պայքարել ոչ միայն ռուսական օկուպացիոն ուժերի դեմ, այլև աբխազների և օսերի դեմ»,- ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ այդ հետևանքները շատ ավելի վատ են լինելու, քան այսօրվա իրավիճակն է Ուկրաինայում։
Կարդացեք նաև՝