Օկուպացված Ցխինվալիում մեկնարկել են ռազմական աշնանային զորավարժությունները։ Մարտական ծանր տեխնիկա և անձնակազմ է տեղափոխվել Օսիայի դե ֆակտո հանրապետության օկուպացված Ձարծեմի գյուղ։
Ըստ դե ֆակտո պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ «Հատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների անհատական ռազմական զարգացմանը։ Ուսուցման արդյունքների համաձայն՝ զինծառայողները կանցնեն թեստավորում, նաև կցուցադրեն նշանակետին կրակելու և զրահատեխնիկա վարելու հմտություններ։ Զորավարժության բոլոր մասերի իրականացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում զենքի ու զինամթերքի անվտանգությանը»,- նշել են մամուլի ծառայությունից։
Ըստ մամուլի ծառայության՝ Հարավային Օսիայի պաշտպանության դե ֆակտո նախարար Մարատ Պավլովը` նախագահ Ալան Գագլոևի հրամանով, աշխատանքային այցով մեկնել է Աբխազիա և հանդիպել Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Անուայի հետ։
«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և համատեղ փոխգործակցության կարգի և երկկողմ ռազմական համագործակցության հարցեր»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։