Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը վրացական կողմին մեղադրում է «հանրապետության օդային տարածքի» անօրինական խախտման համար։
Ցխինվալիի դե ֆակտո նախագահի հետ հանդիպման ժամանակ դե ֆակտո սահմանապահ ծառայության ղեկավար Վալերի Ալիխանկին ասել է, որ գիշերը Սաչխերիի շրջակայքից օդ է բարձրացել ինքնաթիռի նման անօդաչու թռչող սարք, որը տեղական ժամանակով 22:15-ին նկատվել է Ծնելիի երկնքում:
Նրա խոսքով՝ տեղեկություն է ստացվել սահմանամերձ գոտի տանող ճանապարհներին, մասնավորապես՝ Խաշուրիի մունիցիպալիտետի Մցխեթիջվարիի և Ծաբլի բնակավայրի տարածքում վրացական ոստիկանության անցակետերի տեղակայման վերաբերյալ:
«Մեր գործակալության 4 աշխատակիցներ Toyota Hilux մեքենայով ստուգում են սահմանամերձ գոտի եկողների փաստաթղթերը՝ բացառելու համար վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն ու սադրանքները Հարավային Օսիայի տարածքում»,- ասել է Ալիխանկին։