«Բռնազավթված Ցխինվալիի շրջանում տեղի ունեցածը, նկատի ունեմ ցանկապատի կառուցումը, մեզ համար անընդունելի է»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի ԱԳ-ի նախարար Դիմիտրի Մեդոևի մոսկովյան հանդիպմանը:
«Դժվար է նրանց հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն անել: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Եվրամիությունը ճանաչում է Վրաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Եւս մեկ անգամ կրկնում եմ, որ մեզ համար անընդունելի է այն ամենը, ինչ տեղի է ունենում Ցխինվալիի շրջանում»,- հայտարարել է Կարլ Հարցելը: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը:
Հիշեցնենք՝ «Ալիք մեդիան» անցած շաբաթ տեղեկացրել էր Ատոց գյուղի (Քարելի մունիցիպալիտետ) մոտակայքում ռուսական ուժերի կողմից սկսված սահմանագծման աշխատանքների մասին։