
Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ Ցխինվալիի շրջանում սկսել են հավաքել վրացերեն գրությամբ դեղամիջոցները, ինչը նախարարի խոսքով ուղղված է մարդու դեմ, և այս քայլով ոչ միայն ազգությամբ վրացիներն են տուժում, այլ նաև օսերը:
Նրա խոսքով այս գործընթացը մի քանի օր առաջ է սկսվել և դեռ շարունակվում է:
Ցիխելաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ցխինվալիի շրջանում շատ լուրջ հումանիտար ճգնաժամ կա:
«Չնայած, որ բռնազավթված տարածքներում դեղորայքի և սննդամթերքի շատ մեծ անհրաժեշտություն կա, այդուհանդերձ նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում, որպեսզի ամեն գնով կապերը խզվեն Վրաստանի մնացած մասի հետ»,- հայտարարել է Ցիխելաշվիլին: