
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի կենտրոնական փողոցներից մեկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունն է տրվել: Ցխինվալիի քաղաքապետի խոսքով, որոշմանն աջակցել են հանձնաժողովի բոլոր անդամները:
«Մայրաքաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկրի Վլադիմիր Պուտինի անունը: Որոշումը հանրապետության իշխանությունները կայացրել են Ռուսաստանի պետության ղեկավարի ծննդյան օրվա առթիվ՝ որպես երախտագիտության նշան և Հարավային Օսիայի ժողովրդին շարունակական աջակցության համար», — հայտարարել է քաղաքապետը:
Հոկտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը դարձավ 67 տարեկան: