Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաղորդագրություն է հրապարակել խմբակային բռնությանը մասնակցելու մեղադրանքով մեկ անձի՝ 1997 թվականին ծնված Վ. Թ.-ի ձերբակալության մասին։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով։ Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե որտեղ, որ ժամին եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով։
Վարչապետի նոյեմբերի 28-ի հայտարարության պատճառով Թբիլիսիում և այլ քաղաքներում ընթացող ցույցերի տասներեքերորդ օրն է։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։ Ցուցարարները նրանց անվանում են «քաղբանտարկյալներ»։
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ը որոշել է մինչև 2028 թվականի ավարտը չքննարկել Եվրամիության հետ Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների սկսման հարցը, նաև մինչև 2028 թվականի ավարտը հրաժարվել են ԵՄ բյուջետային դրամաշնորհներ ստանալ։
Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է հանրահավաքի ավելի քան երեք հարյուր մասնակիցների։