Արևմտյան Վրաստանում, Սամտրեդիայի մոտ Միխեիլ Սաակաշվիլիին սատարող ցույցին մասնակցելու համար Թբիլիսի ժամանող քաղաքացիներին մի խումբ մարդիկ դիմավորել են ավելներով: Այս մասին Facebook-ում գրում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Զուգդիդիի գրասենյակի ղեկավար Անի Ծիթլիձեն:
«Սամտրեդիայի մոտ մեքենաների շարասյունը կանգնեցրել են: Ճանապարհը փակ էր: Ավելի քան 30 հոգի ավելներով այստեղ են», — գրում է Ծիթլիձեն:
Ըստ ճանապարհը փակած ակտիվիստների, իրենք ՄԱՇ-ի անդամների համար «ամոթի միջանցք» են սարքել:
Հիշեցնենք` այսօր Թբիլիսիում կանցկացվի բողոքի ցույց` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով։