Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ շարունակվող հանրահավաքի մասնակիցները վրաններ են բացել։
Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու ցուցարարները հայտարարում են, որ պատրաստվում են գիշերել այս վայրում։ «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից Էլենե Խոշտարիան ասում է, որ ցուցարարները մնալու են ԹՊՀ առաջին շենքի մոտ, այդ թվում՝ գիշերը։
«Ոստիկանների անհամաչափ ուժի կիրառմանն արձագանքելն արդյունք տվեց․ անկախ ամեն ինչից, մենք այստեղ ենք, շարունակում ենք պայքարը, կմնանք այս գիշեր ու կլինենք մինչև հաղթանակ։ Բոլոր կազմակերպչական հարցերը կլուծվեն։ Մենք հոգ ենք տանելու բոլոր քաղաքացիների մասին, մենք չենք նահանջի, մենք դիմադրության շարժում ենք հայտարարել, և այս շարժումը միայն առաջ է գնալու», — ասել է Խոշտարիան։
Ճավճավաձեի պողոտայում արդեն չորրորդ օրն է ուսանողների նախաձեռնած և հետո ընդդիմադիրներ կուսակցությունների մասնակցությամբ շարունակվող բողոքի ցույցն է ընթանում։ Այսօր առավոտյան ցուցարարներին ոստիկանները ցրել են, սակայն հաջորդ ժամերին կրկին քաղաքացիներ են հավաքվել։