Ցույցի երեք մասնակից՝ կալանքի տակ

Նոյեմբերի 29-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և պետական գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալված երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել նախնական կալանք։

Ձերբակալվածներից մեկի գործով պաշտպանական կողմը 10 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավորը չի հաստատել այն՝ 21-ամյա երիտասարդին պահելով կալանքի տակ։

Կալանքի տակ է նաև 17-ամյա դեռահասը, որ մեղադրվում է խորհրդարանի շենքի վրա այրվող առարկա նետելու, իսկ երրորդ ձերբակալվածը՝ խորհրդարանի շենքի ճակատին տեղադրված տեսահսկման համակարգը հրկիզելու մեջ։

Ցույցի հիշյալ երեք մասնակիցներն էլ բերման են ենթարկվել դեկտեմբերի 1-ին։ Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ-ի 353-րդ հոդվածի առաջին մասով (ոստիկանի վրա հարձակում), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով, իսկ երկուսը մեղադրվում են ՔՕ-ի 187 հոդվածի երկրորդ մասով, այն նախատեսում է 3-ից 6 տարվա ազտազրկում։