
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով փոփոխություններ են մտցվել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում։ Նախատեսվող փոփոխություններով ինտենսիվ սահմանափակվում է արտահայտվելու/հավաքների ազատությունը: Օրենքի նախագիծը նպատակ ունի արգելելու հավաքի/ցույցի ժամանակ ժամանակավոր շինությունների (այդ թվում՝ վրանների) տեղադրումը։
Օրենսդիր մարմինն օրենքում փոփոխությունները դիտարկել է արագացված կարգով՝ երեք օրում։
Երկրորդ ընթերցմամբ օրինագծին կողմ է քվեարկել 76, դեմ՝ 20 պատգամավոր։
Երրորդ ընթերցմամբ օրինագծին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 20 պատգամավոր։