
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակից Նիկոլոզ Կացիայի դատավարությունը։
Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մեջ:
Փորձագիտական բյուրոն պարզել է, որ Նիկոլոզ Կացիան թմրամիջոց չի օգտագործել։ Կացիայի գրպանից հայտնաբերված փաթեթի վրա նրա մատնահետքերը չեն եղել:
Նիկա Կացիան ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։ Կացիան այս ձերբակալությունը կապում է եվրոպամետ ցույցերին մասնակցության հետ:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով,ինչը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։