Ցույցերի մասնակից բժիշկ Գիորգի Ախոբաձեն կալանված կմնա

Վրաստանյան եվրոպամետ ցույցերի ակտիվ մասնակից, բժիշկ Գիորգի Ախոբաձեն կալանքի տակ մնաց. որոշումը կայացրեց Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին:

Այս որոշմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը կրկին միայն հաշվի է առել դատախազության միջնորդությունը։ Ըստ այս միջնորդության՝ «առկա է եղել մեղադրյալի փախուստի, ապացույցների ոչնչացման, վկաների վրա ազդեցության վտանգներ»։

Ախոբաձեն իրեն մեղավոր չի ճանաչում. ոստիկանությանը մեղադրում է գրպանում թմրանյութ տեղադրելու համար։ Նրա խոսքով, չնայած իրեն բերման ենթարկած ոստիկանները տեսանկարահանելու հնարավորություն ունեին, սակայն ապացույցներ չեն ստեղծել, որոնք հեշտությամբ կարող են ապացուցել իր անմեղությունը։

Մգելիաշվիլիին ասել է՝ ինքը սահմանափակ կարողություններ ունեցող անձ է և ունի համապատասխան տեղեկանք, որը հաստատում է, որ չի կարող փախչել։ Որպես խուզարկության տեսագրությունը գործի մեջ չներառելու փաստարկ՝ ոստիկանությունը նշել է նրա փախուստի վտանգը:

Եվրոպամետ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցն ասում է, որ թմրանյութեր պահելու հետ մեկտեղ` սխալ է նշվում նաև իր ձերբակալության հանգամանքները.

Մասնագիտությամբ բժիշկ Ախոբաձեն նոր ընտրությունների պահանջով եվրոպամետ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է, ձերբակալվել է 2024 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցից տուն վերադառնալիս։ Լրագրող Նիկա Կացիան նույնպես կալանավորված է Ախոբաձեի դեմ ներկայացված մեղադրանքով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի գնում և պահում. նրանց սպառնում է 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։