Ցույցերի 39-րդ օրը. Ռուսթավելին փակ է

Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակվող եվրոպամետ ցույցի 39-րդ օրը քաղաքացիները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան։

Ցուցարարների պահանջն անփոփոխ է` նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և ցույցերում բերման ենթարկվածների ազատ արձակում։

Բողոքի 39-րդ օրը` Ազատ համալսարանի և Ագրարային համալսարանի ուսանողները երթով շարժվել են դեպի Ռուսթավելի. նրանք իրենց համերաշխությունն են հայտնել Թատերական համալսարանի ուսանողներին, ովքեր շարունակում են իրենց բողոքը բուհի նախասրահում։

Ռուսթավելիում շարունակվող ցույցին է միացել Հանրապետության հրապարակից սկիզբ առած «Տղամարդկանց շոուի» երկրպագուների երթը։

Ռուսթավելիում անդադար բողոքի ակցիա է սկսվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։