Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է.15-րդ օրն է՝ ի նշան բողոքի քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց։ Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ Ռուսթավելիի պողոտան փակ է:
Մի շարք ոլորտների ներկայացուցիչներ բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի ներառի մինչև 2028 թվականը։
Ի նշան բողոքի խորհրդարանի դիմաց հավաքված հանրահավաքի մասնակիցներին այսօր միացել են բժշկական, գեղարվեստական և տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչներ։ Բողոքի մասնակիցները երթով Թբիլիսիի տարբեր վայրերից հասել են խորհրդարան։
Առկա տեղեկությունների համաձայն՝ սպասվում է, որ ժամը 21:00-ին տարբեր երկրների Եվրախորհրդարանի պատգամավորներ կմիանան ցույցին, ելույթ կունենան Ռուսթավելիի պողոտայում ցուցարարների առաջ:
Բողոքի ցույցերը շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության մի շարք քաղաքներում: Այսօր Թբիլիսիի մի շարք կենտրոնական փողոցներ կեսօրից հետո եթերի ու ցույցերի պատճառվ կաթվածահար են: