«Նետգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիին ազատ արձակելու պահանջով Թբիլիսիում և շրջաններում այս պահին բողոքի ցույց-ներկայացում է անցկացվում։
Կին ակտիվիստները 15 րոպեով փակել են երթևեկելի ճանապարհների որոշ հայտածներ։ Կանայք որոշել են այսօր այս կերպ համերաշխություն հայտնել բանտում հացադուլ հայտարարած կին լրագրողին։
Ցուցարարների պարզել են գրություններ՝ «Ազատություն Մզիա Ամաղլոբելիին»։
Նրանց խոսքով, կարևոր է, որ շատերը լսեն իրենց բողոքի ձայնը։
Հանրահավաք-ներկայացման ժամանակ անցնող մեքենաների վարորդները շչակներ են հնչեցրել՝ ի նշան համերաշխության։
Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Լրատվամիջոցների տնօրենը հացադուլ է սկսել հունվարի 12-ին՝ դեռևս քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ։
Ամաղլոբելին ձերբակալվել է վարչական կարգով հունվարի 11-ին Բաթումիում եվրոպամետ բողոքի ցույցի ժամանակ պաստառ փակցնելու համար: Պաստառի վրա գրված էր «Վրաստանը գործադուլ է անում», ներկայացնում էր բողոքն ընդդեմ այդ գիշեր նմանատիպ գործողությունների համար ինը քաղաքացիների ռեպրեսիվ կալանավորման: