
Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ բախում է տեղի ունեցել երիտասարդական «Գաբեդե» (Համարձակվիր) շարժման և իրավապահների միջև:
Ցուցարարները փորձել են Իվանիշվիլիի տան մոտ աղբարկղ տանել, սակայն իրավապահները թույլ չեն տվել:
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն Կախա Բուխրաձեն հայտարարել է, որ ցուցարարները իրավունք ունեն ցույց անկացնելու, սակայն ՆԳՆ-ն նրանց կոչ է անում` չխախտել օրենքը և ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին: