
Վրաստանում մինչև դեկտեմբերի 26-ի օրվա երկրորդ կեսը կպահպանվի ցուրտ և տեղումնառատ եղանակը, «Ալիք Մեդիա»–ն տեղեկանում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։
Այսօր և վաղը Վրաստանի տարածքում կգրանցվի առատ ձյուն, ուժեղ քամի, մառախուղ, բուք, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Բարձր լեռնային շրջաններում առկա է ձնահյուսի վտանգ, ծովում հնարավոր է ուժգին փոթորիկ՝ մինչև 6 բալ։
Գործակալության տվյալներով՝ բարդ օդերևութաբանական պայմաններից ելնելով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։