
Հանրահավաքներում պիրոտեխնիկայի օգտագործումն արգելելու հետ մեկտեղ «Վրացական երազանք»-ը մտադիր է ցուցարարներին արգելել լազեր օգտագործել։
Նախաձեռնության մասին խորհրդարանում հայտարարել է կուսակցության պատգամավոր Արչիլ Գորդուլաձեն՝ իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։
Հատկանշական է, որ խորհրդարանի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր չորս կուսակցություններն ու նախագահը։ Նիստերին մասնակցում է միայն «Վրացական երազանքը»։