Ցուցարարներին հաջողվել է խուսանավել հատուկջոկատայիններից

Դեկտեմբերի 3-ի առավոտյան ժամը 7:30-ին հատուկջոկատայինները փակել են Ճավճավաձեի պողոտան՝ ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի հարակից տարածքը։ Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է վայրկյանների ընթացքում խուսանավել, և արդյունքում ոչ ոք չի ձերբակալվել։

Ակցիայի մասնակիցները տարածքը լքել են այն բանից հետո, երբ բոլոր կողմերից մոտեցել են հատուկջոկատայիները։ Ջրի շիթն օգտագործվել է միայն կրակը մարելու համար։

Մինչ այդ ոստիկանությունը ողջ գիշեր Ռուսթավելիի պողոտայում բերման է ենթարկել ցուցարարներին և արցունքաբեր գազ կիրառել՝ բողոքի ակցիան ցրելու համար, բայց ցուցարարները պատսպարվել են շրջակա փողոցներում, և բողոքի ակցիան չի դադարել մինչև առավոտյան ժամը 7-ը։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։