Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքում են երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» դեմ, խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Առնվազն տասը ցուցարար բերման է ենթարկվել, տեղեկությունը հաստատում է նաև Radiotavisupleba–ում։ Ոստիկանությունը սկսել է ցրել ցույցն առանց նախազգուշացման։ Այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարաներից ոմանց արդեն բերման էին ենթարկել, ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Օրենսդիր մարմնի շրջակայքում տեղի ունեցող ակցիան դուրս է եկել հավաքների և ցույցերի օրենքով սահմանված նորմերից և ստացել բռնի բնույթ։
Անցյալ տարի նույն ցույցերում ձերբակալված և այս տարի ազատ արձակված Լազարե Գրիգորիադիսի մոր՝ Թամթա Կալանդաձեի խոսքով, բերման է ենթարկվել նաև Լազարե Գրիգորիադիսը: Լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Խորհրդարանի մոտ հատուկջոկատայիններ ու դիմակավորված ոստիկաններն են մոբիլիզացված: Նրանք Ռուսթավելի պողոտայում են տեղակայվել Ճիճինաձե և Չիտաձե փողոցներից։
Մեր նկարահանող խումբը հայտնում է, որ ոստիականները շարժվում են դեպի հանրահավաքի մասնակիցները, ագրեսիվ են տրամադրված թե՛ քաղաքացիների, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
Քաշվեթիի եկեղեցու շրջակայքում ներկա են նաև հետախույզների բաժնի ներկայացուցիչներ։
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը