
Թբիլիսիի քաղաքապետարանի բարեկարգման ծառայությունը խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների վրաններում էլեկտրաէներգիայի և ջեռուցման սարքեր է տեղադրում՝ մասնակիցներին անխափան հոսանք մատակարարելու համար:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, Թբիլիսիի քաղաքապետարանը փոխանցել է նաև էլեկտրական ջեռուցման 4 վառարան: Խորհրդարանի շենքի առջև վեց վրան կա, որտեղ բողոքի ցույցի մասնակիցները գիշերում են:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի առջև ավելի քան երկու ամիս է ընթանում է որդեկորույս հայրերի բողոքի ցույցը: Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին պահանջում են պատժել իրենց երեխաներին սպանողներին, ինչպես նաև գործին մասնակից նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին: Հայրերը նշում են, որ բողոքի ակցիաները կավարտվեն միայն իրենց պահանջների կատարման դեպքում։