
Վրաստանի Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել նոյեմբերի 28-ի հանրահավաքը բռնի ուժով ցրելու վերաբերյալ:
Օմբուդսմենը նշել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման հնարվոր դեպքերի մասին՝ կոչ անելով հետաքննել դրանք․
«Վրաստանի հանրային պաշտպանը հետևում է Թբիլիսիում ընթացող ակցիաներին։ Ըստ նախնական գնահատականի՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նոյեմբերի 29-ի ցույցը խաղաղ բնույթ է կրել։ Ժամը 02:00-ի սահմաններում ցույցը ցրելիս իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել։
Տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են հատուկջոկատայինները հետանպնդում խաղաղ ցուցարարներին»։
Բացի այդ, օմբուդսմենը դատապարտել է ակցիայի ընթացքում լրատվամիջոցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։
«Կարևոր է, որ Հատուկ քննչական ծառայությունը ժամանակին արձագանքի հիշյալ փաստերին։ Հանրային պաշտպանի ներկայացուցիչները պատրաստվում են այցելել բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալված և վիրավորված անձանց»,- ասված է հաղորդագրությունում։