Բարաթաշվիլի կամրջի վրա «Միասնության շղթա» կազմած քաղաքացիները շարժվել են դեպի խորհրդարան։
Եվրոպական ապագայի պաշտպաններն ի նշան բողոքի, երթով շարժվել են դեպի օրենսդիր մարմին․ մայրաքաղաքի կենտրոնական պողոտայից իշխող «Վրացական երազանք»-ից պահանջում են նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։