
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան: Ավելի վաղ ցուցարարները, ներառյալ ընդդիմության առաջնորդները, երթով շարժվում էին Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան:
Ցույցի կազմակերպիչները հայտնել են, թե ծրագրվում է այսօր ևս արգելափակել խորհրդարանի մուտքերը։
Հանրահավաքի մեկնարկից առաջ պարզ դարձավ, որ ոստիկանությունն առգրավել է Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքի համար անհրաժեշտ իրերով բեռնված երեք բեռնատար մեքենա:
Հիշեցնենք՝ նախորդ հանրահավաքի ժամանակ մուտքերը փակելն ավարտվեց, երբ ոստիկանությունը մի քանի զգուշացումից հետո ջրցան օգտագործելով՝ ցրեց ցույցը։