Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակվում է բողոքի ցույցը, որը սկսվեց դեռես կեսօրին իշխող կուսակցության կողմից սահմանադրական փոփոխությունների օրինագծի տապալումից հետո:
Ցուցարարները ներկայացրեցին հիմնական պահանջները, որոնք ձեռք են բերել ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները:
Պահանջները հետևյալն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարություն:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։
Զարգացումներին կարող եք հետևել Ալիքի ուղիղ եթերում` Խորհրդարանի մոտից
Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Posted by Aliq Media on Thursday, November 14, 2019