Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարների մի մասն ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ելույթի վերաբերյալ դժգոհություն են հայտնում: Հանրահավաքի մասնակիցները ելույթին զուգահեռ հայտարարում էին, որ հանդիպումը ոչ թե որևէ կողմի, կուսակցության համար է, այլ՝ երկրի:
Այս դիտողությունները լսելուց հետո Գրիգոլ Վաշաձեն հարցրեց, թե «ի՞նչ են ուզում»: Գրիգոլ Վաշաձեի ելույթը տևեց մոտ 1 րոպե, որից հետո նա հեռացավ տարածքից:
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Ցուցարարները շարունակում են հավաքվել Խորհրդարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջով արդեն հրաժարական է ներկայացրելՎրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: