
«Գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի ժամանակ ձերբակալված Գիորգի Շանիձեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան։
Դատավարությանը զուգահեռ, քաղաքային դատարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։
Շանիձեի նկատմամբ գործը հետաքննվում է երկու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով` ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում, և 265-րդ հոդվածի երկրորդ մասով` թմրամիջոցների աճեցում։ Ի դեպ, երկրորդ հոդվածի մեղադրանքը հետագայում է ներկայացվել Շանիձեին։