Հոկտեմբերի կեսից ի վեր Վաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի թվերը քառանիշ են: Կառավարության ձևավորած հատուկ միջգերատեսչական համակարգող խորհուրդը գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես է գալիս հայտարարություններով, նախատեսվում են որոշ սահմանափակումներ, չնայած, այս պահի դրությամբ հստակ սահմանափակում կա միայն հետևյալ կետերի հետ կապված.
- Թբիլիսիում և այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն նաև Մցխեթայում ռեստորանները, սրճարաններն ու ժամանցի վայրերը փակվում են երեկոյան ժամը 22:00-ից հետո,
- փակ և մարդաշատ բաց վայրերում պարտադիր կարգով պետք է դիմակ կրել,
- համալսարաններն ու մանկապարտեզները, ինչպես նաև դպրոցները (բացի տարրական դասարաններից), գործում են հեռավար:
Միաժամանակ, վերջին ասուլիսից պարզ դարձավ, որ՝
- քննարկվում է հանրային տրանսպորտում դիմակ կրելու պարտավորությունը խստացնելու հարցը,
- քննարկվում է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը կասեցնելու հարցը,
- հոկտեմբերի 31-ին նախատեսված խոհրդարանական ընտրություններին կմասնակցեն նաև կորոնավիրուսով վարակված անձինք՝ կլինիկաներից:
Վրաստանի վարչապետն ու վարակաբանները նշում են, որ խիստ սահմանափակումներ չեն լինի, եթե քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարեն՝ պահպանեն սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ, ցանկալի է նաև բաց տարածքներում: Այս կոչերով հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ոչ միայն կառավարության, այլև պատրիարքարանի կողմից: Պատքրիարքարանը կոչ է անում եկեղեցի այցելելիս պարտադիր կարգով դիմակ կրել: