Covid պատվաստանյութ և անաֆիլակտիկ ցնցումների վիճակագրություն. Ի՞նչ պետք է իմանալ

Անաֆիլակտիկ ցնցումը, ծանր ալերգիկ ռեակցիան COVID պատվաստման գործընթացում (ինչպես նաև ընդհանուր առմամբ պատվաստման գործընթացում), այն հազվագյուտ կողմնակի ազդեցություններից է, որը կարող է առաջանալ մարդու մոտ պատվաստումից հետո: Այնուամենայնիվ, ժամանակին արձագանքելով և միջամտելով, դժվար չէ հիվանդին դուրս բերել վիճակից:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր Ախալցիխեում բուժաշխատողի հետ տեղի ունեցած դեպքից հետո ներկայացրեց աշխարհում պատվաստման հետ կապված որոշ բարդությունների վիճակագրությունը:

Մեծ Բրիտանիա

Oxford/Astra Zeneca – 5 մլն պատվաստվածից անաֆիլակտիկ շոկ է առաջացել 41-ի մոտ, այսինքն 122 հազար պատվաստումից 1-ի դեպքում:

Գերմանիա

Oxford/Astra Zeneca – 363 000 պատվաստված անձանցից անաֆիլաքսիայի 3 դեպք է արձանագրվել: 121 հազար պատվաստումից 1-ի դեպքում:

Prizer/BioNtech – 5 387 000 պատվաստված անձանցից մոտ  63-ի մոտ արձանագրվել է անաֆիլակտիկ շոկ:

Moderna – 168 189 պատվաստված անձանցից անաֆիլակտիկ շոկ է առաջացել 1 անձի մոտ

Ավստրալիա

Oxford/Astra Zeneca – 9 652 պատվաստված անձանցից անաֆիլակտիկ շոկ է առաջացել 1 անձի մոտ:

Prizer/BioNtech – 13 292 պատվաստված անձանցից 1-ի մոտ է արձանագրվել անաֆիլաքսիայի դեպք:

Եվրամիության երկրներում պատվաստված շուրջ 60 մլն մարդկանցից կողմնակի լուրջ ազդեցություն է արձանագրվել 16,8 տոկոսի մոտ: Կողմնակի ազդեցություններից ոչ մեկը մահվան ելք չի ունեցել:

Ի՞նչ է անաֆիլաքսիան

Անաֆիլաքսիան ալերգիա առաջացնող որևէ նյութի (ալերգենի) նկատմամբ օրգանիզմի հանկարծակի սուր և կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիան է: Անաֆիլաքսիայի զարգացումը խթանող ալերգեներից են մեղվի և միջատների խայթոցը (թույնը), ընկույզները, ձուն, դեղամիջոցները և այլն:

Անաֆիլաքսիան սկսվում է հանկարծակի և ազդում է ամբողջ օրգանիզմի վրա: Որպես կյանքին սպառնացող վիճակ՝ անաֆիլաքսիան պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։