
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը երկրում կորնավիրուսի հետ կապված տարեկան հաշվետվություն է հրապարակել: Ըստ արդյունքների՝ մեկ տարվա ընթացքում վարակից մահացածների 43% -ը եղել է մինչև 70 տարեկան, 30%-ը՝ 70-79 տարեկան, 27%-ը՝ 79 և ավելի տարեկան:
Հրապարակվել է նաև մահացածների սեռը տոկոսային տվյալներով: Այսպիսով, մահացածների 55,4% տղամարդիկ են, 44,6%՝ կանայք:

Մահացածների մի մասը բուժաշխատողներ են: Մեկ տարվա ընթացքում վարակից մահացել է 62 բուժաշխատող, այս թիվը կազմում է վարակված բուժաշխատողների ընդհանուր թվի 0,4 տոկոսը:
Բուժանձնակազմի մահացության մեծ մասը (90%) տեղի է ունեցել հիվանդանոցներում, որտեղ վերջիններս խնամել են կովիդի ծանր արտահայտված վարակով պացիենտներին:
Հիմնականում կորոնավիրուսը բարդանում է ուցեկցող շնչառական հիվանդությունների հետևանքով: Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտոնի՝ նման 24 պացիենտ է եղել: