Կորոնավիրուսից բուժվելուց հետո անձը կունենա մշտական կանաչ կարգավիճակ։ Այս մասին այսօր տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Ըստ Ղիբրաձեի՝ կանաչ կարգավիճակ կտրվի նաև այն անձին, ով կատարել է 72-ժամյա վավերականության PCR թեստ, ինչպես նաև, եթե անձը 24-ժամյա վավերացման հակագենի թեստ ունի:
«Ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել, թե ինչ է կանաչ կարգավիճակը և որ հաստատություններում պետք կլինի օգտագործել այն։ Կանաչ կարգավիճակ տրվում է այն մարդուն, ով ամբողջությամբ պատվաստվել է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին։ Վարակվել է Քովիդ 19-ով, լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր»,- հայտարարել է Գիորգի Ղիբրաձեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր