Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 345 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 214 871 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 560 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 191 968 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 51 մարդ, ընդհանուր՝ 2 233:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 1 017
- Աջարիա — 139
- Իմերեթի — 429
- Քվեմո Քարթլի — 157
- Շիդա Քարթլի — 192
- Գուրիա — 16
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 146
- Կախեթի — 158
- Մցխեթա Մթիանեթի — 43
- Սամցխե-Ջավախեթի — 34
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 14: