Ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 897 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 284 958 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 24 592 թեստավորում, որից 18 536-ը հակամարմինների թեստով, 6 056-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 196 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 220 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 832:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3,65 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 2,32%:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, երկիրը համաճարակի նոր բռնկման եզրին է և շատ կարևոր է այժմ պահպանել բոլոր կանոնները: Նրա խոսքով, երկրում կա վարակի տարածման շուրջ 10 օջախ, որոնք կապված են մեծ հավաքների հետ:
Գամկղրելիձեի խոսքով, եթե առաջիկա օրերին երկրում համաճարակային իրավիճակը էլ ավելի վատանա` միջգերատեսչական խորհուրդը քննարկում կունենա տարբեր սահմանափակումների վերաբերյալ: