Մարտի 9 -ի դրությամբ, կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով 25 մանկապարտեզ դադարեցրել է աշխատանքը: Հատկանշական է, որ այդ մանկապարտեզներից ութը չէր բացվել մարտի մեկից, երբ երկրի ողջ մասշտաբով մանկապարտեզները վերսկսեցին աշխատանքը: 17 մանկապարտեզ հետագայում փակվել է հաստատված դեպքերի պատճառով:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարակման փաստի հաստատումից հետո, մանկապարտեզներում ախտահանում է իրականացվում, համապատասխան մեկուսացման շրջանից հետո հաստատությունը վերսկսում է աշխատանքը:
Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը մինչև աշխատանքների մեկնարկը՝ փետրվարի 25 -ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ավարտել է աշխատակազմի թեստավորման գործընթացը․ անցկացվել է 20% PCR, իսկ 80%՝ հակագենի թեստ: