Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքով, Covid 19-ի նոր շտամը, ի տարբերություն մյուս տարբերակների, բնութագրվում է աչքերից արտադրությամբ, կարմրությամբ և քորով։
Չխաիձեն InterPressNews-ին ասել է, որ Covid 19-ի նոր շտամի ախտանիշներից են նաև կոկորդի թեթև ցավը, գլխացավը, ցածր ջերմությունը, հազը և փռշտոցը։
«Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ XBB.1.16-ը, առաջին անգամ հայտնվեց Հնդկաստանում մարտի սկզբին, իսկ մի քանի շաբաթ անց վարակի դեպքերի կտրուկ աճ արձանագրվեց։ Վարակման դեպքերի աճի պատճառով մի քանի նահանգներում դիմակ կրելը դարձել է պարտադիր։ Նոր տարբերակն ունի նաև երկրորդ անուն՝ Arcturus, որը աստղի անուն է։
Omicron-ի նախորդ տարբերակի համեմատ այս տարբերակն ունի մեկ լրացուցիչ մուտացիա, որը հեշտացնում է տարածումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարբերակը ներառել է «Կորոնավիրուսի մոնիտորինգի տակ գտնվող տարբերակներ» կոչվող խմբում»,- նշել է Չխաիձեն:
Ի դեպ, կորոնավիրուսի նոր շտամը՝ Arcturus-ը՝ XBB.1.16-ը, արդեն հաստատվել է 29 երկրներում։