
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացավ ևս 8-ով, հասնելով՝ 108-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
Մարտի 31-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժված է համարվում 21 պացիենտ:
Կարանտինային գոտում է գտնվում 4995 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 278 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում հայտարարվեց համընդհանուր կարանտին: