Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ գրեթե բոլոր խոշոր ալրաղաց գործարաններն այսօր աշխատում են տարբեր հզորություններով:
Սիլագավան նշել է, որ ցորենի գնի կայունացումը, Ռուսաստանում ցորենի մեծ բերքը և մաքսատուրքերի իջեցումը հնարավորություն ստեղծեցին Վրաստանում գործարաններ գործարկել։
Ըստ նրա այս ամենին հետևեց նաև ալյուրի գնի նվազումը:
«Շուկայում 2 ամիս է որոշակի կայունացում է նկատվում, և արդեն կան ցորենի պաշարներ։ Օգոստոսին ներկրվել է 30 հազար տոննա, իսկ սեպտեմբերին, իմ տեղեկություններով, 60 հազար տոննա: Ալյուրն էժանացել է. Հացթուխներն ասում են, որ հացն էլ են էժանացրել»,- ասել է Սիլագավան։