Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) խախտում է գնահատել «Ֆորմուլա», «Մթավարի արխի» և «TV Պիրվելի» անկախ հեռուստաընկերությունների (ՀԸ) ընդդիմանալու որոշումը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական էթիկայից զուրկ քարոզարշավին:
ComCom-ն անկախ ՀԸ-ների նկատմամբ վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմել։
Պատճառը նշված հեռուստաընկերությունների որոշումն է՝ չհեռարձակել «Վրացական երազանք»-ի նախընտրական հոլովակը, որտեղ համեմատվում են Վրաստանը և Ռուսաստանից ռմբակոծվող Ուկրաինան։ Ուկրաինայի լուսանկարները սև-սպիտակ են, Վրաստանի լուսանկարները՝ գունավոր։ Կառավարության կարգախոսն է՝ «Ո՛չ պատերազմին, ընտրի՛ր խաղաղությունը»։
ComCom-ը նշել է՝ հեռուստաալիքները խախտել են ընտրական օրենսդրությունը։
Անկախ ՀԸ-ներին աջակցել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների: Աջակցել են նաև «Մեդիա կոալիցիա»-ն, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» և «Վրաստանի եվրոպական ուղեծիր» ՀԿ-ները։
Հոկտեմբերի 5-ին «Մթավարի արխի»-ն, «TV Պիրվելի»-ն և «Ֆորմուլա»-ն համատեղ հայտարարություն էին տարածել, որ «Վրացական երազանք»-ը պահանջում է հեռարձակել Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող տեսահոլովակներ ու պաստառներ։ Ըստ ՀԸ-ների՝ «չնայած սպասվող ծանր տուգանքներին, քննադատական ալիքները չեն պատրաստվում աջակցել «Վրացական երազանք»-ի ռուսական քարոզչությանը և ուկրաինացի ժողովրդին ուղղված ծաղրանքին, հետևաբար՝ հրաժարվել են հեռարձակել տեսահոլովակներն ու պաստառները։