
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ամերիկյան որոշ լրատվամիջոցներ Միացյալ Նահանգների ժողովրդի թշնամին են: Թրամփն անկեղծացել է Թվիթերյան իր էջում: Կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները («The New York Times», «NBC», «ABC», «CBS», «CNN») իմ թշնամիները չեն, դրանք ամերիկյան ժողովրդի թշնամիներն են: Թրամփը հաճախ է մեղադրում լրատվամիջոցներին` իրականությանը չհամապատասխանող լուրեր հրապարակելու մեջ: Վերջերս նա քննադատություն էր հնչեցրել «CNN»-ի լրագրողների հասցեին` իր նկատմամբ «ոչ օբյեկտիվ վերաբերմունքի և ատելության» համար: